Խաղաղության պայմանագրում չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները. Փաշինյան

Բաքվի հետ սկզբում լավ առաջ ընթացանք, որովհետև կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների շուրջ, որտեղ հակասությունները կարող էին և շատ մեծ չլինել, բայց որքան ավելի շատ հոդվածներ էին համաձայնեցվում, այնքան դժվար հարցեր մնում էին չհամաձայնեցվածների ցուցակում՝ դրանից բխող հետևանքներով։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի, և մենք ամեն ինչ անում ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ»,-ասել է նա։

Այս թեմայով
am