Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, խաղաղություն երբեք չի լինի
Եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևոր են ոչ միայն պրոցեսները, որոնք բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում հրապարակային»,-ասել է նա։