Դասագրքեր չկան․ ոչ թե անփութություն, այլ՝ կազմակերպված քաոս

Վաղը սեպտեմբերի 1-ն է, եւ աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին հաճելի օրվա փոխարեն տհաճություն է սպասվում։ Դասագրքեր չկան։ Համենայնդեպս՝ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանցիների համար։ Ինչու՞։ Որովհետեւ նոր չափորոշիչներ են ներդրվում։ Ես չեմ ասում։ «Ասիչը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։

Լսենք «ասիչին» ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի բերանով։ Այսպիսով՝

 

1-ին «անհեթեթություն»

«Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, եւ դեռ շատ անելիքներ կան: Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Այս ընթացքում Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնը իրականացրել է վերապատրաստումներ՝  նախապատրաստելու ուսուցիչներին: Դրանք իրականացվել են մենթոր դպրոցների միջոցով, որոնց ցանկը հաստատվել է կառավարության կողմից»։

Մի կողմ թողնենք, որ աշխատանքներ են իրականացվել ոչ թե «ամբողջ» տարվա ընթացքում, այլ՝ «ողջ» տարվա։ Եթե «ողջ» տարվա ընթացքում աշխատել ու դասագրքերը չեն հասցրել, ապա պատկերացնու՞մ եք՝ ի՜նչ կլիներ, եթե «մեռած» տարվա ընթացքում աշխատեին։ 

Այսինքն՝  նոր չափորոշիչը ենթադրում է դասագրքերի բացակայությու՞ն։

Շարունակենք լսել «ասիչին»։

 

2-րդ « անհեթեթություն»

Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին եւ ներկայացված հայտերն ուղարկվել փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են: «Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռեւս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաեւ որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում եւ ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել եւ տրամադրել աշակերտներին մինչեւ նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ նախարարությունն ակնկալում է մանկավարժների եւ ծնողների համագործակցված աշխատանքը անցումային փուլի բարդությունները հաղթահարելու հարցում:

Փաստորեն՝ աշակերտներն ուծնողները տուժելու են, որովհետեւկրթության նախարարությունը դեշա՜տ, չափից շա՜տ արդյունավետ էաշխատել։ Այնքան արդյունավետ, որնախորդ տարվանից աշխատում է, աշխատում է ու տեղ չի հասնում։Ծնողները հավելյալ ինտերնետ ենծախսելու, երեխաներին էկրաններիցհեռու պահելու համար դասագրքերըներբեռնելու են ու տպեն, որպեսզիերեխաները կրթվեն։ Ծնողը հավելյալծախս է անելու այն բանի համար, որկրթության նախարարությունը, մեղմասած, լավ չի աշխատել։

Ի դեպ, դեռ պարզ էլ չէ, երեխաները կրթվելու՞ են, թե՞ «կռտվելու»։ Որովհետեւ այս կարգի անփույթ գործելաոճով նախարարությունը հազիվ թե մտածի կրթության մասին։

 

3-րդ  «անհեթեթություն»

Ըստ փոխնախարարի՝ ակնկալվում է մանկավարժական հանրույթի եւ ծնողների արձագանքը նոր ստեղծված դասագրքերի վերաբերյալ, ինչը թույլ կտա հստակեցնել՝ որոնք կվերախմբագրվեն, որոնք՝ կշարունակեն գործարկվել:

Փաստորեն, եթե դասագրքերը տպագրվեն, գուցե բավարար չլինեն բոլորի համար, որովհետեւ դեռ հնարավոր է վերախմբագրվեն։ Եվ սպասվում է ծնողների արձագանքը։

Եկեք անկեղծ լինենք մի հարցում։Ինչու՞ է սպասվում ծնողներիարձագանքը։ Դասագրքերընդհանրապես մասնագետներն ենկազմում, մասնագիտական հստակխումբ։ Ընդ որում՝ ամեն մասնագետ չիկարող դասագիրք կազմել։ Նույնիսկամեն մանկավարժ չէ, որ կարող էդասագիրք կազմել, որովհետեւդասագրքի ստեղծումը շատ բարդկառուցակարգ է ենթադրում՝ սկսածգիտելիքից, դրա ճիշտ մատուցումիցմինչեւ հոգեբանություն։ Ծնողիարձագանքը ո՜րն է։ Կամ՝ ո՜ր ծնողներըպիտի արձագանքեն։ Նրանք, ովքերկողմ են, որ իրենց երեխաներըպատմավեպի փոխարեն սեղմագրե՞րըկարդան, կամ՝ նրանք, ովքեր նույնիսկհայերե՞ն չգիտեն, թե՞ նրանք, ովքերկարծում են, որ ֆիզիկա սովորողերեխան մեղք է։ Կամ՝ արդյո՞ք այնծնողները, ովքեր նույնիկ 5 պետությունիրենց մայրաքաղաքներով նշել չենկարող կամ՝ արդյո՞ք նրանք, ովքերնույնիսկ սեփական երկրիպատմությունը չգիտեն։  

Մի խոսքով՝ ծնողների արձագանքների ընտրության չափորոշիները որո՞նք են։

Մեկ այլ հարց էլ է ծագում՝ օրինակ, 2-րդ դասարանում ի՜նչ են փոխել։ Մայրենիի դասագրքից ի՞նչը պիտի հանեն՝ Արարատ լեռան պատկե՞րը, թե՞ Հայկ Նահապետի մասին հակիրճ պատմությունը։

Դատելով ՀՀ իշխանությունների գործելաոճից՝ բարդ չէ կռահելը։ Բայց կսպասենք մեկ կամ մի քանի օր էլ՝ իրավիճակը արդեն ցույց տալու համար։

Իբրեւ վերջաբան։ Բոլոր այն միամիտները, ովքեր կհավատան, թե նախարարությունն աշխատել է ու չի հասցրել եւ դրա համար է ստեղծվել այս անհեթեթ վիճակը, հստակեցնենք․ իրականում չկա ոչ մի անհեթեթություն կամ զավեշտ։ Այս ամբողջը կազմակերպված քաոս է։ Այն, ինչ արվում է ոչ միայն կրթության ոլորտում։

Արմենուհի Մելքոնյան

Սկզբնաղբյուր` hhtert.am

Այս թեմայով
am