Նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ ճանապարհվեց Կոտայքի մարզի Հրազդան համայնքից
Հերթական զորակոչն անցկացվեց Կոտայքի մարզի Հրազդան համայնքում:
Այսօր՝ հուլիսի 21-ին, մեկնարկած ամառային զորակոչին Հրազդանի զինկոմիսարիտում հետեւել է նաե Meganews.am-ի նկարահանող խումբը:
Կոտայքի տարածքային ստորաբաժանման Հրազդանի բաժանմունքի պետի, ՊԺԿ մայոր` Էմին Վարդանյանը շնորհավորեց նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, որից հետո տղաները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան։
Զինկոմիսարիատի բակից տղաները մեկնեցին Կենտրոնական հավաքակայան,որտեղ կսպասեն վիճակահանության իրենց հերթին, իսկ ծնողներն էլ շենքի դարպասների մոտ փորձում են թաքցնել հուզմունքը:
Սպասելու ընթացքում նորակոչիկները հասցնում են ծանոթանալ մյուսների հետ:
Հրազդանի զինկոմիսարիատի հատկացված սենյակում ծնողները մոնիտորներից կհետևեն վիճակահանությանը:
Լարված են, հուզված, անհամբեր սպասում, թե երբ տղաները ներս կմտնեն և կքաշեն թերթիկները՝ պարզելու համար, թե որտեղ են ծառայելու:
Վիճակահանությունից հետո, երբ արդեն պարզ է ծառայության վայրը, ծնողները կրկին հիշում են իրենց խորհուրդներն ու խրատները:
Նրանցից մի մասն այսօր բանակ էր ճանապարհում իր միակ երեխային: Տեսախցիկի առջեւ նրանք խոսել չէին ուզում, հուզված էին, ցանկանում էին միայն անփորձանք ծառայություն բոլոր տղաներին:
Հակառակ ծնողներին, նորակոչիկները վիճակահանությունից հետո էլ հուզմունքի ոչ մի նշան ցույց չէին տալիս:
Ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ, մարտական են տրամադրված ամեն ինչ շատ լավ է լինելու, երկու տարի անց վերադառնալու են ավելի լավը դարձած,
«Պիտի ձիգ լինենք, ակուրատնի ծառայենք ու վերադառնանք մեր տները»,- եզրափակում են նորակոչիկները:
Հիշեցնենք, որ Ամառային զորակոչը կընթանա մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը»։
Մարգարիտա Դավթյան