«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի և ոգեկոչման արարողություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի և ոգեկոչման արարողություն։
Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: