Փաշինյանը դառնում է արցախահայության ցեղասպանության մեղսակից. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է դիվանագիտական պատմությունը իր մանր անձնական շահի և իշխանության համար, ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Արցախին սպառնում է Նախիջևանի ճակատագիրը, որը 110 տարի առաջ բնակեցված էր հիմնականում հայերով և հայկական օրրան էր, իսկ հիմա հայտնի է, թե ինչ վիճակում է։
Թե ինչպես պետք է Հայաստանը Փաշինյանից հետո միջազգային հանրությանը հասկացնի, որ հայ ժողովրդի կարծիքը կապ չունի ներկայիս վարչապետի հայտարարությունների հետ, Հովհաննիսյանը դժվարանում է ասել։ Բայց վստահ է` միջազգային հանրության դիրքորոշումը չի կարող միշտ նույնը լինել, և հնարավոր է աշխատել նրանց հետ։