Ադրբեջանը գնել է նոր անօդաչուներ և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ. Ալիև
Ադրբեջանը գնել է նոր անօդաչու թռչող սարքեր և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ: Այս մասին հայտնել է Իլհամ Ալիևը:
«Պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի և ՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների մատակարարման համար։ Այսօր Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը բանակաշինությունն է, մյուսը՝ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը»,- ասել է նա։