Հայկական կողմը պետք է «դասեր քաղի պատմական սխալներից»․ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է այսօր՝ հունիսի 20-ին, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ «խեղաթյուրվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ընդհանրապես օկուպացիայի շրջանում տեղի ունեցած մի շարք բանակցությունների բովանդակությունը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է հայկական կողմին՝ «ռազմական գործողությունների փաստերը խեղաթյուրելու մեջ»․

«Տարիներ շարունակ Հայաստանի կողմից դրսևորվող սադրիչ հռետորաբանությունը չի նպաստել խաղաղությանը։

Անհրաժեշտ է, որ հայկական կողմը «դասեր քաղի իր պատմական սխալներից և հրաժարվի հետկոնֆլիկտային շրջանում խաղաղ գործընթացի հաջող ավարտին խոչընդոտելու փորձերից»»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս թեմայով
am