Ալեն Սիմոնյանը Անի Գևորգյանից որևէ պահանջ չունի,սա թյուրիմացություն է.Ծովինար Խաչատրյան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը տեղեկացնում է, որ Երեւանքաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից հայտնել են այն մասին, թե ԱԺնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում` լրագրող Անի Գեւորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:

Սակայն, ըստ փաստաբանի, Անի Գեւորգյանի կողմից, ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես` ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը։

Մեկնաբանության համար Meganews.am-ը դիմեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին: Meganews-ի  հարցին ի պատասխան, նա նշեց. «Ալեն Սիմոնյանն Անի Գեւորգյանից որեւէ պահանջ չունի, քանի որ նա կատարել է դատարանի վճիռը եւ իր բոլոր պարտավորությունները: Սա թյուրիմացություն է, քանի որ հիմա աշխատանքային ժամ չէ, որեւէ բան հիմա չեմ կարողա ասել, վաղը այս թյուրիմացությունը կշտկվի»:

Meganews.am

Այս թեմայով
am