Հայաստանն ու Սլովենիան վիզաների ազատականացման երկխոսություն կսկսեն

Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ամփոփելով Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ բանակցությունների արդյունքները։

Երկու երկրների Ազգային ժողովների նախագահները խոսել են նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։

 

«Հաշվի առնելով Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները` ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,– նշեց Սիմոնյանը։

 

Այս թեմայով
am