Պարեկները սկսել են արձանագրել կաշառք առաջարկելու դեպքեր. Վահե Ղազարյան

Պարեկները սկսել են արձանագրել  կաշառք առաջարկելու դեպքեր, ԱԺ-ում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Այս տարվա մոտ 3 ամսվա ընթացքում արձանագրվել է կաշառք առաջարկելու 18 դեպք։ 20 տարի ծառայելով ոստիկանության համակարգում` ես երբևիցե չեմ տեսել, որ Ճանապարհային ոստիկանության կողմից նման դեպք գրանցվի»,– նշեց Ղազարյանը։ 

Գործեր են հարուցվում նաև ոչ սթափ վիճակում, մգեցված ապակիներով երթևեկելու, ինչպես նաև մեքենա վարելիս ծխելու համար։

2022 թվականին ոչ սթափ վիճակում վարելու համար կազմվել է 280 արձանագրություն՝ 2021 թվականի 173-ի դիմաց, ԱՊՊԱ–ի բացակայության համար` 758, նախորդ տարի` 81, մգեցված ապակիներով վարելու համար՝ 233 (2021թ.–ին` 80)։  Ղեկին ծխելու համար կազմվել է 227 արձանագրություն, մինչդեռ 2021-ին ոչ մի նման արձանագրություն չի եղել։

 

Այս թեմայով
am