Ավելի ծանր է համարվել Աշոտ Փաշինյանի ցուցմունքը. պաշտպան
«Մեքենայում միայն եղել են Գայանեն և Աշոտը, իսկ ինչո՞ւ Գայանե Մարիտիրոսյանի ցուցմունքը ավելի արժանահավատ չէր։ Մենք հույս ունենք դատարանում այս հարցի պատասխանը ստանալ, որովհետև այն ինչ կատարվում է քննիչի կաբինետում, չես համեմատի դատարանում դռնբաց պրոցեսի հետ»,–ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանական խումբը ընդգծեց, որ իրենք այս պահի դրությամբ գործով իրավական մեխանիզմները չեն համարում սպառված, ինչպես նախորդները։
Փաստաբանական խմբի անդամ Գեորգի Մելիքյանն էլ հայտնեց, որ մինչ այս պահը քննության փուլում որևէ ապացույց այդպես էլ չեն ներկայացվել, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել Աշոտ Փաշինյանի նկատմամբ։
Նրանք նաև հայտնեցին, որ տեսակցել են Մարտիրոսյանին։ Նրա առողջական վիճակը լավ է, առավել մարտական է տրամադրված։ Նեղված է, որ ազատությունն է սահմանափակված։