«Եթե բերել ու կասկածում էին, որ կբռնվեն, ինչո՞ւ էին հանձնում, այնպես կանեին, որ չհայտնաբերվեր»․ Երեմ Սարգսյանը՝ 1 տոննա կոկաինի մասին

«Ընկերությունը բանան է պատվիրել, և պահեստում դատարկելիս պարզվել է, որ դրա մեջ այլ պարունակություն կա։ Բոլորի համար զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է նման բան լինել, բայց երբ գործի բոլոր հանգամաքները բացահայտվի, կտեսնենք, որ այո, իրականում այդպես է եղել»,- Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում հայտնաբերված շուրջ 1 տոննա կոկաինի դեպքին, ասաց «Մրգենի» ՍՊ ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ կասկածելի զանգվածը հայտնաբերելուց հետո ԱԱԾ-ին ամենաբարձր մակարդակով տեղյակ է պահվել տեղի ունեցածի մասին, որպեսզի իրավապահները գան, ստուգեն կասկածելի զանգվածը, և եթե այն իսկապես թմրամիջոց է, տանեն։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Իտալիայի իրավապահները բանանի բեռի մեջ շուրջ 3 տոննա կոկաին են հայտնաբերել, որը, ըստ այս պահին հայտնի տվյալների, նախատեսվում էր Վրաստանով տեղափոխել Հայաստան։ Հաջորդ օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Ի լրումն այս հայտարարության երեկ՝ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Այս հաղորդագրությանն արդեն հաջորդել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հայտարարությունն այն մասին, որ, տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է իրեն։ 
 

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am