Ջաջուռում վերանորոգումից հետո վերաբացվել է Մինաս Ավետիսյանի թանգարանը
Այսօր՝ «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակներում, վերաբացվել է Մինաս Ավետիսյանի թանգարանը նկարչի ծննդավայր Ջաջուռում, տեղեկացնում է Հայաստանի Ազգային պատկերասրահը։
Թանգարանից հայտնեցին, որ այն շուրջ մեկ ամիս փակ էր՝ վերանագորման աշխատանքների պատճառով։
Նշենք, որ Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թ.-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Նոր մշտական ցուցադրությունն ընդգրկում է նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հանրահայտ ձևավորումներները, ինչպես նաև 1970-1974 թթ․ նկարչի ստեղծած որմնանկարները: Մոնումենտալ նկարչության այս բացառիկ նմուշները, որոնք վնասվել են 1988-ի երկրաշարժի ժամանակ, իտալացի մասնագետների օգնությամբ վերականգնվել են 2009-2012 թթ., և դրանց մի մասը ցուցադրվում է թանգարանում։