Սա ցավոտ թեմաների մասին խոսելու ևս մեկ հնարավորություն է․Միրզոյան
Սա ցավոտ թեմաների մասին խոսելու ևս մեկ հնարավորություն է․ ասել է Հայաստանի Ագ նախարարը՝ Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը
«Հայաստանը հավատարիմ է մնում եռակողմ հայտարարություններին և նպատակ ունի խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- Սերգեյ Լավրովի հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը․
«Ցավոք, իրավիճակը տեղում փոքր-ինչ այլ է, բանակցություններին զուգահեռ պարբերաբար նկատվում են սրացումներ Ադրբեջանի կողմից, ներխուժում Հայաստանի տարածք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումներ։ Դրանցից վերջինը անցակետի ստեղծումն է Լաչինի միջանցքում, որը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո»։