«Զավակները չպիտի պատասխան տան ծնողների համար». ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի որդու հետ կապված միջադեպին. «Ժողովրդի մեջ պետք է համոզմունք դաստիարակենք, որ որևէ երեխա ծնողի համար պատասխան չի տալիս, հակառակը, այո՛, ծնողը ինչ որ տեղ պատասխանատու է, դաստիարակություն է տվել երեխային:

Զավակներից պահանջել բարոյական կամ չգիտեմ՝ ինչ պատասխանատվություն ծնողի վարքագծի համար, շատ վտանգավոր տեղ մեզ կտանի. չի կարելի դա անել, ով ուզում ես եղիր»,- ասել է պատգամավորը:

 

Այս թեմայով
am