«Փաշինյանի հերթական վրեժխնդրությունն է զոհված հերոս տղաների ծնողների նկատմամբ». Իշխան Սաղաթելյան
Շենգավիիթ դատարանի մոտ լրագրողցների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Գայանե Մարտիրոսյանի հնարավոր կալանավորմանը, դա համարել է Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրությունը զոհված հերոս տղաների ծնողների նկատմամբ:
«Առնվազն, կալանքի տանելը անբարոյականություն է, թող գործը քննեն, պրոցես տեղի ունենա, բայց ինչի՞ համար տանեն կալանքի: Սրանով է պայմանավորված մարդկանց արդարացի զայրույթը և սա բնական է: Ակնհայտ է, որ առևանգում չի եղել»,- ասաց նա:
«Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչներից ես որևէ ակնկալիք չունեմ, նրանք վախուց պետությանը չեն ծառայում, ծառայում են գերագույն գլխավոր դավաճանին»,- նշեց Սաղաթելյանը: