Թմրանյութը Հայաստան կարող էր մտնել Իրանի սահմանում` գետի վրայով. Բադասյան

Թմրանյութը Հայաստան կարող էր մտնել շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն` մաքսանենգ  ճանապարհով, լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

 

«Օրինակ` թմրանյութը դրոնով տեղափոխում են և գցում այնպիսի տեղում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել դա»,– ասաց նա։

 

Նա չհերքեց, որ երեկ հայտնաբերված թմրանյութը կարող է կապ ունենալ ավելի վաղ Իտալիայում հայտնաբերված կոկաինի հետ։

 

Այս թեմայով
am