Փաշինյանը՝ սպասվող եռակողմ, հնգակողմ հանդիպումների մասին
|
«Ինչպես գիտեք, մայիսի 19-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է սպասվում Մոսկվայում, ՀՀ ԱԳ նախարարն արդեն մեկնել է: Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին ու մենք ընդունել ենք այդ առաջարկը: Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին՝ Քիշնևում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև Գրանադայում՝ հոկտեմբերին, Բրյուսելում եռակողմ հաջորդ հանդիպումը հուլիսին է: |