Եթե իշխանությունները քաղաքական վեկտորը փոխեն, շարունակությունը կլինի ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելը

Ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, ակնհայտ է նաև, որ պրոցեսները որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում, դրա շարունակությունն են։ Եթե այս իշխանությունները քաղաքական վեկտորը վերջնականապես փոխեն, շարունակությունը կլինի ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելը, առավել ևս, որ իշխանությունները մտել էն այն քաղաքական տրամաբանության մեջ, որ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ են կառուցվում։

 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, պատասխանելով 24News-ի այն հարցին, որ ըստ տեղեկության, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան, հետևաբար, հնարավո՞ր է, որ այս ուղղությամբ ինչ-որ գործընթացներ են ընթանում։

Այս թեմայով
am