Քաղաքակիրթ աշխարհը սպասում է Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի պարտությանը

Թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ արևմուտքում քաղաքակիրթ աշխարհը սպասում է Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի պարտությանը, որին հաջորդելու է Պուտինի պարտությունը ռուս-ուկրաինական պատերազմում և Ռուսաստանի ներքաղաքական կյանքում։

Այսօրվա ընտրությունների արդյունքներով որոշվելու է նաև տարածաշրջանի ապագան։  էրդողանի պարտության դեպքում միանգամից փոխվելու է Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը։ Դա նշանակում է, որ Պուտինը այլևս չի ունենալու Թուրքիայի աջակցությունը, իսկ Թուրքիան մեծապես շարժվելու է արևմտյան կարգուկանոնով։ Էրդողանի պարտության դեպքում պուտինը մոռանալու է ռուսական կայսրության վերականգման մասին, իսկ ալիևը վերջնականապես պետք է մոռանա այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասին։ 
Դա է պատճառը, որ էրդողանի հաղթանակը ձեռնտու է միայն Ալիևին և Պուտինին, բայց Էրդողանի հաղթանակն են ցանկանում նաև Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան պարագլուխները, որովհետև հասկանում են, որ  շղթայական ձևով էրդողանի պարտությունը տանելու է նաև Պուտինի պարտությանը և դա  լինելու է Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան գոյության վերջը։
Վստահաբար, անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիայում կսկսվեն մեծ ցույցեր, հանրահավաքներ, միգուցե նաև ծեծ ու ջարդեր։
Սպասենք Էրդողանի պարտությանը։

Meganews.am

Մ.Դ.

Այս թեմայով
am