86 հազար 600 քառակուսի կիլոմետրի դեպքում Արցախն էլ հետն է․ Ադրբեջանը երկրագնդից դուրս տարածքներ հո չի՞ ունեցել

Նախ եթե ասում են 86 հազար 600 քառակուսի կիլոմետր ու Արցախը մեջը չէ, պարզվում է՝ Ադրբեջանը 90 հազար կլիոմետր է եղե՞լ։ Ադրբեջանը երկրագնդից դուրս տարածքներ հո չի՞ ունեցել։ Այսինքն 86600 քառակուսի կիլոմետրի դեպքում Արցախն էլ մեջն է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

 

«Ինքնորոշման իրավունքն այն է, որ իրենք որոշեն իրենց ճակատագիրը, ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը։ Կան նաև տեսակետներ, որ պետք է ինտեգրվեն։ Արցախում գնում է պայքար երկու ուղղության մեջ, ինչպես Հայաստանում, ինտեգրման գործընթաց և ազատ ապրելու իրավունք։ Մարդիկ մի քանի անգամ դուրս են եկել հրապարակ, ասել են, որ մենք ինքնորոշման իրավունքից չենք հրաժարվելու, քանի որ դա կբերի էթնիկ զտման, ցեղասպանության և Արցախի հայաթափման»,-նշեց պատգամավորը։

Այս թեմայով
am