Ուկրաինան չունի ո՛չ ուժ, ո՛չ զենք Ռուսաստանի տարածքներին հարվածելու համար․ Զելենսկի Ուկրաինան չունի ո՛չ մտադրություն, ո՛չ անհրաժեշտ քանակության զենք ռուսական տարածքներին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բեռլինում Գերմաինայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Մենք չենք գրոհի ռուսական տարածքների վրա։ Դրա համար մենք չունենք ո՛չ ուժ, ո՛չ անհրաժեշտ քանակությամբ զենք, ոչ էլ ժամանակ։ Մեզ չի մնացել զենք, որի օգնությամբ մենք դա կարողանայինք անել»,-ասել է Զելենսկին, պատասխանելով հարցին, հնարավոր համարո՞ւմ է ռուսական տարածքների գրավումը, որպեսզի բանակցությունների ժամանակ ամրացնի իր դիրքերը։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ հակահարձակման ձախողման դեպքում, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ կմտածեն խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։ @liveYerevan
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «անցյալի մարդիկ են», նրանց քաղաքական դարաշրջանը երկար չի տևի, իսկ արդյունքում նրանց սպառնում է դատարանը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։