«Հուսով ենք՝ երկու կողմերն էլ զորքերը կհանեն». Անդրեա Վիկտորին
|
«Աջակցում ենք ՀՀ-ին, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը»,- Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ ասել է դեսպան Անդրեա Վիկտորինը: Վերջինն անդրադարձել է նաև Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը. «Հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»,- ասել է դեսպանը: |