«Անկլավների վերաբերյալ քննարկման մասին տեղյակ չեմ». ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է «անկլավների» թեման, ասել է. «Անկլավների վերաբերյալ քննարկման մասին տեղյակ չեմ, նման քննարկումների մասին ընդհանրապես վերջին շրջանում ու նաև նախկինում, տեղեկություն չունեմ»:

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ փոխնախարարը նշել է, որ հայ գերիների վերաբերյալ կան պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն: «Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, Միշելի ուղերձն այն էր, որ երկու երկրները պետք է երկուստեք ճանաչեն տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետական միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը»,- ասել է Հովհաննիսյանը:Ի

Այս թեմայով
am