Խորհրդարանական պատվիրակություն կգործուղվի հարեւան երկիր. ի՞նչ է սպասվում

Մայիսի 17-18-ի Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կգործուղվի հարեւան երկիր՝ Վրաստան:

Meganews-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը Թբիլիսում կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին:

Վրաստան գործուղվող պատվիրակության կազմում կլինեմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը, կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

 

Այս թեմայով
am