Սպասում ենք, որ խաղաղության ձեռքը սեղմվի. Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Հայաստանին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։
Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ․ Հասանովը։
Աքարը ելույթ է ունեցել, որում, նշելով, որ Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, ընդգծել է․
«Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի»: