ՊՆ-ն թո՛ղ հայտարարի, Սոթքում Ադրբեջանն առաջխաղացում ունեցել է, թե ոչ
Մեզ թույլ չեն տվել մոտենալ դիրքերին, որպեսզի իմանանք ինչ է կատարվել այնտեղ, չեմ կարող ասել, ադրբեջանցիների կողմից առաջխաղացում եղել է, թե ոչ։ Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ հայտարարությամբ հանդես գա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մեր հասարակությունն անորոշության մեջ է։ Պատերազմից առաջ Փաշինյանն ասում էր, որ բանակցում ենք զրոյական կետից, վերջում հայտարարեց, որ չենք բանակցել»,-նշեց Դանիելյանը: