ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները միջազգային կառույցների պաշտոնյաներին է ներկայացրել

Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչին և Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին:

 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։

 

Ներկայացվել են նաև 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները: 

 

Այս թեմայով
am