Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի առանցքային նպատակն էր Սոթքի ոսկու հանքին ամբողջությամբ տիրանալը.Սեյրան Օհանյան

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի առանցքային նպատակն էր Սոթքի ոսկու հանքին ամբողջությամբ տիրանալը, սակայն հայկական բանակը հակահարված է տվել․ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

«Այս սադրանքի նպատակը և՛ դիրքային բարելավում ստանալն էր, և՛ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը։ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են»,- ասաց Օհանյանը:

 

Նրա խոսքով` Բաքվի ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է, շարունակաբար ճնշելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության և հաղթողի դիրքից․

 

«Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել»: 

 

 

Այս թեմայով
am