Լայնածավալ հարձակումը բացառում եմ, դիմացը բանակցություններ են, այդ քայլին չեն գնա. Գագիկ Մելքոնյան. 24News
Այս պահին Սոթքի ուղղությամբ հրետանային կրակոցներ չկան, բայց իրավիճակը լարված է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
«Մեր կողմից նույնպես համապատասխան զինատեսակներով պատասխանել ենք։ Մասշտաբը ո՞րն է, իրենք էն կողմից են կրակում, մերոնք՝ էս կողմից։ Եթե հրետանի օգտագործվել է, ուրեմն վիճակը ահագին լուրջ է եղել, համապատասխան պատասխան ստացել են», - ասել է նա՝ հավելելով, որ կրակը եղել է միայն դիրքերի ուղղությամբ, գյուղերի ուղղությամբ կրակ չի եղել։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Սոթքի բնակիների մի մասը դուրս եկել գյուղից, Մելքոնյանը նշեց. «Եթե կրակոցներ են եղել, ուրեմն պետք է տարհանվեն, կարո՞ղ ա իրենց հետ պայման են կապել, որ գյուղերին չխփեն, թուրք են, կարող են խփել», - նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։