«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի». վարչապետ

«Այս պահի դրությամբ, կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետը: «Նաև ուզում եմ պատասխանել հարցի, որ կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել, եթե մեկնեմ Բրյուսել. որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նա անդրադարձել էր Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակոցներին

Այս թեմայով
am