Պատերազմից անցել է արդեն շուրջ երեք տարի, բայց մինչ օրս մեղավորներ են ման գալիս
Այս իշխանությունները խոսում են 5-րդ շարասյան մասին, պատերազմից անցել է արդեն շուրջ երեք տարի, բայց մինչ օրս մեղավորներ են ման գալիս։ Ինչ-որ մի փուլում փորձեցին նաև ասել, որ Շուշիի հանձման մեղավորներից մեկն էլ ես եմ։ Ասում էին պետք է նստի, դատվի, բայց անցել է երեք տարի, դուք էլ եք տեսնում որ ոչինչ չկա։ Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, հավատացեք, երեք տարին շատ մեծ ժամանակահատված է, որպեսզի այն բացահայտվի։ Այս մասին այսօր՝ մայիսին 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ես պատերազմի ավարտի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ պետք է լինի քրեական գործ, որի ընթացքում պարզվեն պատերազմի սկսման, ընթացքի և արդյունքների հանգամանքները, բայց այս իշխանությունների օրոք չի կարող լինել, որովհետև չեն կարող իրենք իրենց դատել»,-հավելեց Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
I