Նեմեսիս հուշարձանի տեղադրումը մեր երկրի ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի դրան միջամտել. Արմեն Գրիգորյան
Նեմեսիսի գործողությունների մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու, ասել է լրագրողներին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հաղթանակի զբոսայգում։