Երևանն ու Բաքուն հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ են համաձայնեցրել Վաշինգտոնում
Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ. Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով՝ քննարկումը կառուցողական էր․ «Լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում կողմերը կարող են համաձայնության հասնել»։