Իմ անձնական կարծիքով Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո. Տոնոյան
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ՝ Իվետա Տոմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործի քննությունը։
Հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը և հարգում եմ իմ գործընկերների մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ցանկացած եղանակով իրենց հուզող հարցի պատասխանը ստանալու ցանկությունը, սակայն պետք է ընդունենք, որ դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար, այն էլ դատական նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ: Լրատվամիջոցների իմ գործընկերներին առաջարկում եմ հետագայի համար միասին քննարկել արդյունավետ ձևաչափ՝ ձեզ հուզող հարցերի հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխանները ստանալու համար:
Վերադառնալով բուն քրեական գործին, պետք է ասեմ, որ իմ անձնական կարծիքով Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ երկրում բազմաթիվ գործընթացներ գնում են սխալ ուղղությամբ և այդ տեմպերով շարունակվելու դեպքում երկիրը կանգնելու է պատերազմի առաջ, ինչը և տեղի ունեցավ: