Չեմ ցանկանում, որ «Նեմեսիսի» տեղադրումն ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում. Ալեն Սիմոնյանը` թուրք լրագրողներին
Հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և ես չեմ ցանկանում, որ այն ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ։
«Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,–ասել է ՀՀ ԱԺ նախագահը։