«Դատվելու են, չեն մարսելու գողացվածը». Հակոբ Արշակյան
|
«Ցավում եմ, որ պարոն Վարդանյանն այս պահին դահլիճում չէ, որովհետև մի որոշ հատվածն իր ելույթի, ուզում եմ շարունակել»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին ՀՀ-ը գլխատելու համար, դատվելու են: Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել մարտի 1-ին Երևանի փողոցներում քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են: Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, տիրացել ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են ու չեն մարսելու այդ գողացվածը»,- շարունակեց Արշակյանը: |