Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից Երևան-Պրահա թռիչքներ կկատարի
Ինքնաթիռները մեկնելու են շաբաթական երկու անգամ, ասել է ընկերության կորպորատիվ հաղորդակցության բաժնի ղեկավար Վալերիա Բրագարենկոն։
Ապրիլի 30-ից Հայաստանի մայրաքաղաքից արդեն հնարավոր է մեկնել Սոֆիա և Դորտմունդ։ Ավիափոխադրողը նախատեսում է երեք տարվա ընթացքում բացել Երևանից մեկնող ևս երեք չվերթ: