Ադրբեջանցիները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Ադրբեջանը արոտավայրեր է օկուպացրել

Ադրբեջանցիները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Ադրբեջանը արոտավայրեր է օկուպացրել:

Իրավիճակը ՀՀ-ում և Արցախում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովին:

 

➖Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով 120 հազար հայ Արցախում ապրում է պատանդի կարգավիճակում՝ զրկված լինելով աշխարհի հետ կապից, էլեկտրաէներգիայի և գազի, սննդի և կենսական անհրաժեշտության պարագաների բավարար մատակարարումից։

 

➖Ադրբեջանը, ի թիվս այլ հանցագործությունների, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը հայկական կողմի համար անընդունելի է։

Պատգամավորը նաև ներկայացրել է Սյունիքում, Սոթքում, Սոթքի հանքավայրում ստեղծված իրավիճակը։ 

 

Այս թեմայով
am