«Ռուբինյանն ի՞նչ նպատակով է մասնակցում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին». Գեղամ Մանուկյան

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամնավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց է, ի՞նչ նպատակով է Վաշինգթոնում մասնակցում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին: «Պարոն Ռուբինյանը ՀՀ-ի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցելու՝ որպես անձ ու ըստ էության իր գործառություներն է կատարում: Ինչ վերաբերում է գործուղմանը, Ալեն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ չտալով սպառիչ պատասխան:

Այս թեմայով
am