«Կոռեկտության կոչ եմ անում», «ես կոռեկտը գիտեմ». ուղիղ միացում՝ ԱԺ-ից
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոռեկտության կոչ արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ վերջինի ելույթի ժամանակ: Պատգամավորը խոսում էր «գաղտագողի» տեղի ունեցող գործընթացների մասին. «Պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի և Արցախի անվտանգությունը»: