«Մեկնելու ենք Թուրքիա, ինչո՞ւ չեք գալիս». Թունյանը՝ Մանուկյանին
«Վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է սպասվում: Պատվիրակության անդամ եք նաև Դուք, ինչո՞ւ չեք գալիս: Գայիք, Ձեր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք. լիքը խնդիրներ կան, օգնեք, որպեսզի մեր տեսակետը տանենք առաջ»,- ԱԺ նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին` ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: