ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպում է տեղի ունենում․ ԶԼՄ
ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթանում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Տեղեկությունը հրապարակել են ադրբեջանական կայքերը՝ հղում տալով երկրի ԱԳՆ կայքին։