Երևանն ու Բաքուն փորձում են ոչնչացնել եռակողմ հայտարարությունը ԼՂ մասով. քաղաքագետ

«Պաշտոնական Երևանն ու Բաքուն վերջնական քայլերն են ձեռնարկում, որպեսզի առհասարակ ոչնչացնեն Լեռնային Ղարաբաղի մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դրանից հետո տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը։ 

 

Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ բանակցությունները ռուսականից արևմտյան հարթակ տեղափոխելը ձեռնտու է Բաքվին, բայց ոչ Երևանին։ 

 

 

Այս թեմայով
am