ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի․Սիդորով
ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի: Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ դերը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության սրման ֆոնին։
Ըստ նրա՝ պատրաստվածությունը բոլորի համար անվտանգության երաշխիք կլինի։ «ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է քաղաքական, դիվանագիտական միասնություն ցուցաբերեն, - ընդգծել է Սիդորովը։