Արմեն Գրիգորյանը աննամուս ու անթասիբ արցախցի է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն արտահայտությանը, թե «Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»։
«Իմ կենսագրության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել աննամուս ու անթասիբ արցախցու: Ցավով պիտի խոստովանեմ, որ Արմեն Գրիգորյանը դրանցից մեկն է, ով ընդամենը մի քանի տարի առաջ հոխորտում էր Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին, բայց ընդամենը երեկ՝ բառացիորեն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին»,–գրել է նա։