«Սա հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է». Փաշինյան
|
«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա ադեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է»,- շարունակեց վարչապետը՝ նշելով, որ նպատակը՝ ԼՂ բնակչության էթնիկ զտումն է և ցեղասպանություն իրականացնելը: «Հարցը նրանում է, թե որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում՝ կատարել իր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտոււմ է»,- ասաց նա: |