Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ անգամ սեփական թեկնածուն է ունենալու. «Հրապարակ»
Թեպետ Փաշինյանի հորդորով բոլորը կուսակիցները պարտավոր են աշխատել Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն թերթի տեղեկություններով` Սուքիասյանն Ավինյանի դեմ է աշխատում։
«Հրապարակը» նշում է, որ Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել, որտեղ Ավինյանի համար են աշխատելու։
Թերթը հիշեցնում է, որ Ավինյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը, և հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։