Արցախի ՊԲ-ն պետք է թույլ չտար, որ Բաքուն Լաչինում անցակետ դներ, Արցախից դիմադրություն պետք է լինի

Լաչինի միջանցքում Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից տեղադրվող անցակետը պետք է հեռացնել, անցակետ տեղադրելը Ալիևի կողմից քաղաքական սխալ էր, որովհետև արտաքին խաղացողների կողմից նման իրավունք, տրված չէ: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Քաղաքագետի խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը ՌԴ պատասխանատվության գոտի է, ՌԴ-ն ԱԳ և ՊՆ մակարդակով պնդում է, որ Ադրբեջանը նման գործողություններ անելով՝ տարածաշրջանում վտանգում է իրավիճակը և խնդիրներ է ստեղծում: Ֆրասիան ու ԱՄՆ-ն ևս այդ քայլն անընդունելի են համարում:

 

Ըստ նրա՝ ապրիլի 23-ից հետո Ալիևը պատերազմից հետո առաջին անգամ դարձավ իրական քննադատությունների թիրախ, երբ Լաչինի միջանցքում բնապահպաններ էին տեղակայվել, միջազգային հանրությունը մտածում էր, որ քաղաքացիական անձիք են, բայց այս դեպքում սահմանապահներ են կանգնած, դրոշ է տեղադրվում:

 

Այս թեմայով
am